Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մնում Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը․ Lenta.ru


Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մնում Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը․ Lenta.ru
Հունիս 10 15:22 2021

Հունիսի 20-ին Հայաստանում երկրի պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Համաձայն Gallup International-ի վերջին հարցման՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հայտնիություն ձեռք բերել:

Դա հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակության մեջ աճում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ անվստահությունը: Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի եւ իր կոալիցիայի մոտ գրեթե մրցակից չի մնացել: Ընտրությունները կարող են լարված քաղաքական սեզոնի ավարտը դառնալ: 

«Lenta.ru»-ն փորձել է հասկանալ՝ ինչպես կփոխվեն Հայաստանի եւ Ռուսաստանի/ հարաբերությունները Քոչարյանի հաղթանակի դեպքում:

Բազմավեկտորության ավարտը

Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտությունից եւ Հայաստանում ձգձգված քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակը արտահերթ ընտրությունների միջոցով: Ընտրությունները կկայանան հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: Պայքարում են 26 կուսակցություն եւ դաշինք:

Առաջին օրերից հայտնի է դարձել, որ վարչապետի գլխավոր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունն ունակ չէ գնահատելու երկրի վիճակն ու հարաբերություններ կառուցել միջազգային հարթակում դաշնակիցների հետ: Քոչարյանն ու նրա կողմնակիցները հասկացնում են, որ Ռուսաստանը ժամանակակից պայմաններում պետք է լինի Հայաստանի առանցքային գործընկերը, որը եղել է նաեւ մինչեւ 2018 թվականը:

Դրա ապացույց է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցն ընտրություններից առաջ: Կրեմլում նախընտրում են գործ ունենալ ուժեղ եւ համակարգային խաղացողների հետ: Այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, չկարողացավ իրեն ներկայացնել ռուս գործընկերների մոտ:

Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանը մղվեց երկրորդ պլան: Առաջին տեղում էր ՆԱՏՕ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ սիրախաղը:

Այդպիսի պահվածքն աջակցություն չի գտել  ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում. ո՛չ հայկական սփյուռոքում: Իրավիճակը խորացել է այնքան, որ Հայաստանը կորցրել է Ռուսաստանի որպես արտաքին քաղաքականության հարթակում առանցքային գործընկեր՝ ձեռք չբերելով լուրջ դաշնակիցների ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի:

Ուժեղ բանակ՝ ամուր խաղաղություն

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները կարեւոր են ռազմական դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մասին, որը տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվ կարող է դառնալ, Քոչարյանը խոսել է բազմիցս:

Ընդ որում, նա իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի ստեղծումը: Սակայն, ըստ Քոչարյանի, պետք է մարտունակ Զինված ուժեր ունենալ: 

Ռուաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաեւ այլ ուղղություններով: Վերջին օրեին Արագածոտնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին հայտարարեց ռուսական դերի եւ Հայաստանի արդյունաբերության վրա Ռուսաստանի ազդեցության մասին:

«Հայաստան» դաշինքի ծրագրում խոսվում է առնվազն երեք ճյուղերի զարգացման մասին: Դա ճանապարհների կառուցումն է, ագրարային ոլորտն ու ռուսական շուկաներ հայկական արտադրանքի արտահանումը եւ առողջապահություն:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում ստանալ հավատարիմ դաշանկից ի դեմս Հայաստանի:

Այսպես թե այնպես, վերջնական պատասխանը կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանը շարունակում է փորձությունների միջով անցնել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը հանի ճգնաժամից, որը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի եւ հայ-ռուսական հարաբերությունների կառուցման հետ:  



loading...