Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքերն իրենց ուզածին հասան. Հրանտ Բագրատյան


Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքերն իրենց ուզածին հասան. Հրանտ Բագրատյան
Մայիս 16 23:40 2021

Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մամուլին ինչ-որ լուրեր են մատուցել Սյունիքում խնդիրը իբր թե կարգավորելու մասին։ Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Մեր տարածքում պոստեր կունենան և իրենց ձեռքում մնաց 3.2.3.2 բարձրունքը։ Մինչև դեմարկացիա կլինի։ Նույնիսկ հավի ուղեղ ունեցողները հասկանում են, որ առաջիկա տարիներին հայ-ադրբեջանական սահման դելիմիտացիա ու դեմարկացիա չի լինելու։ Այն կլինի, երբ նրանք ամբողջությամբ կխժռեն սյունիքը։ Հիմա այլևս նրանք մեր տարածքում են մեր իսկ կողմից օրինականացված պայմանավորվության արդյունքում։ Հողատու կապիտուլյանտը նորից տվեց։ Էն մի բ-ի տղա պ… էլ, որ երկրի սահմանների պատասխանատուն է, Հայաստանից ու հայ ժողովրդից խիստ նեղացած դրսերում է, զբաղված իր «ընտանիքի» բիզնես հարցերով։
p.s. Որոշ վայ ընդդիմադիրներ իրենց էջերում շտապել են լավ լուր հաղորդել, թե խնդիրը լուծվեց։ Առուն չթռած հոպ մի ասեք»։



loading...