Թաթոյան, ինչպես կասեն Լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները. Գեւորգ Պետրոսյան


Թաթոյան, ինչպես կասեն Լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները. Գեւորգ Պետրոսյան
Մայիս 7 09:45 2021

Ցանկացած պետության ու ժողովրդի համար մեծ շքեղություն կլիներ մարդու իրավունքների այսպիսի պաշտպան ունենալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թաթոյան, ինչպես կասեն Լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները...

Էդ հաչացողներն էդքան հայրենասիրություն չունեն՝ հասկանալու և գնահատելու քո կատարած աշխատանքի արժեքը: Նրանց համար արժեքներն այլ են...

Քո և իրենց բազում տարբերությունների մեջ կարևոր մեկն այն է, որ իրենք պատմության դասագրքերում չեն լինելու, իսկ դու անպայման լինելու ես...

Մի տարբերություն էլ ասեմ...

Իրանց կենսագրությունը տապանագրի երկտող ա լինելու՝ «Ծնվել է մի քանի տարի առաջ, քայլել է Գյումրիից Երևան, ձեռք է բերել մանդատ ու ծափահարել է հայրենադավների ելույթներին, անսերունդ, անվաստակ ու անհետ հեռացել է կյանքից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ-ում Արման Թաթոյանին քննադատող ելույթ էր ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչին ՄԻ պաշտպանը շատ սուր էր արձագանքել:



loading...