«Ռազմագերիների, գերիների, անհայտ կորածների մասով նորից նույն քաղաքականությունն է վարվում». Կարեն Հովհաննիսյան


«Ռազմագերիների, գերիների, անհայտ կորածների մասով նորից նույն քաղաքականությունն է վարվում». Կարեն Հովհաննիսյան
Ապրիլ 17 18:07 2021

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականությունից չպետք է փախչել, այն պետք է ընդունել և պայքարել։
Դեռևս 2019թ․-ի սեպտեմբերից ես իմ բոլոր նյութերում պնդում էի, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատարստվում։ Որպես կանոն, ծանոթ ձեռագրով վիրտուալ տիրույթում ինձ վրա էին հարձակվում մարդիկ, թե պանիկա եմ գցում, որ իրենց որդիները ծառայում են, որ ես չեմ թողնում, որպեսզի Հայաստանում ներդրումներ գան ՝ պատերազմի կանխատեսումով և այլն, և այլն։ Ամեն օր ես ավելի էի համոզվում, որ Բաքվի բռնապետը պատերազմի է պատրաստվում։ Արդեն 2020-ի գարնանը նույնիսկ ժամկետներն էին նշել՝ աշնանը։ Այնպես չէ, որ ես տիրապետում էի պետական գաղտնիք պարունակող ինֆորմացի, կամ թշնամու կողմից ունեի հստակ ինֆորմացիա։ Իմ մասնագիտական գործունեությունը, նաև հոտառությունը թույլ էին տալիս, որ ես վստահորեն դա պնդեմ։ Ես չեմ ուզում, որ մենք ապրենք երազանքով, ես ուզում եմ, որ մենք ապրենք իրականության մեջ, ու եթե մենք պատերազմի մասին խոսացողներին ոչ թե ենթարկեինք ճնշումների, հոգեբանական ճնշումների, այլ մտածել դրա դեմը առնելու մասին, ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ։
Ցավոք մենք դաեր չենք քաղում և ռազմագերիների, գերիների, անհայտ կորածների մասով նորից նույն քաղաքականությունն է վարվում։ Հետո շատ ծանր է լինելու, ահավոր ծանր։ Դուք շարունակեք անիծել թեմայի հետ կապ չունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են պարզապես բռնել Բաքվի բռնապետի ձեռքը՝ կանխարգելելով շատ բաներ»:

 
 

 



loading...