Ռուսաստանը արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին


Ռուսաստանը արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին
Ապրիլ 17 17:25 2021

Ռուսաստանը արտաքսում է Սանկտ Պետերբուրգում անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին գաղտնի տեղեկատվություն ստանալուց հետո, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Հյուպատոսը պետք է լքի Ռուսաստանի Դաշնությունը մինչ ապրիլի 22-ը:

Դիվանագիտական ​​ծառայությունից հայտնում են, որ Մոսկվայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն ՝ կապված Ուկրաինայի հյուպատոսի անօրինական գործունեության հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում: