Մեղավոր են բոլորը՝ նախկինները, սևերը, գեներալները, բանակը, սփյուռքը, հայերը, ռուսները, պարսիկները, Լենգ Թեմուրն ու Ալեքսնադր Մակեդոնացին. ամբողջ աշխարհն է մեղավոր, բացի իրենից ու իր խմբակից


Մեղավոր են բոլորը՝ նախկինները, սևերը, գեներալները, բանակը, սփյուռքը, հայերը, ռուսները, պարսիկները, Լենգ Թեմուրն ու Ալեքսնադր Մակեդոնացին. ամբողջ աշխարհն է մեղավոր, բացի իրենից ու իր խմբակից
Ապրիլ 15 16:52 2021
Ըստ բովանդակության, երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, իր կարծիքով, տվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Ըստ էության, ինչպես միշտ ամեն բանում մեղավոր են բոլորը՝ նախկինները, սևերը, գեներալները, բանակը, սփյուռքը, հայերը, ռուսները, պարսիկները, Լենգ Թեմուրն ու Ալեքսնադր Մակեդոնացին. ամբողջ աշխարհն է մեղավոր, բացի իրենից ու իր խմբակից:
Մի շարք հայտարարություններ, ԱԽ նիստից գաղտնի կամ «գաղտնի» արձանագրության վրա արված հղումը, թինեյջերի պես՝ առանց անուններ տալու, մարդկանց ակնարկելն ու «ճանկռելը» և հիստերիկ պահվածքը ոչ այլ ինչ էր, քան.
1) Վախ, խուճապային ցնցում:
2) Հեռանկարում քարոզարշավ ծրագրելիս՝ մարդկանց հարցերին «Բա հենց դրա մասին ազգային ժողովում ասել եմ, խոսել եմ, բարձրաձայնել եմ...» պատասխան ունենալ,
3) Իրենց խմբակից՝ ֆրակցիայից դուրս եկած մարդուն արհամարհելը, նսեմացնելն ու հարցին չպատասխանելը՝ մեսիջ խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունեցող այլոց, որ նույն վերաբերմունքին կարժանան, ում վրա էլ կոմպրոմատ կա՝ կյանքը կվերածվի դժոխքի,
4) Մարդկանց հերթական անգամ էշի տեղ դնելը (կոպիտ է, բայց իրականությունն այդ է):
Ծիծաղալու է, եթե առողջ բանականություն և ռացիոնալ մտածողություն ունեցող գետ մեկ մարդ գտնվի, ով երեկ անկեղծ խոսք էր ակնկալում լսել:
Այո՛, Հայաստանն ու Արցախն ապագա ունեն, բայց այդ ապագայում դուք տեղ չունեք: Ձեր ամենաիդեալական ապագան՝ ՔԿՀ-ի ճաղավանդակների ետևից արևածագին ու մայրամուտին հետևելն է: