Ինդոնեզիայի մայրաքաղաքը տարիներ անց կվերանա. այն աստիճանաբար ջրի տակ է անցնում


Ինդոնեզիայի մայրաքաղաքը տարիներ անց կվերանա. այն աստիճանաբար ջրի տակ է անցնում
Ապրիլ 7 21:33 2021

Գիտնականները կազմել են այն պետությունների ցանկը, որոնք մեծ հավանականությամբ շուտով կվերանան: Հսկայական ու խիտ բնակեցված շատ քաղաքներ ևս կանցնեն հողի տակ իրենց անհաջող տեղակայման պատճառով: Նման քաղաքների շարքին է դասվում Իրանի մայրաքաղաքը: Իսկ ահա Ինդոնեզիայի մայրաքաղաքն այլ եղանակով կվերանա. Այն կանցնի ջրի տակ: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ 30 տարի անց Ջակարտայի կենտրոնական հատվածն ամբողջությամբ կանհետանա:

Մայրաքաղաքն ուսունասիրելուց հետո մասնագետները հասկացել են, թե ինչպես կարելի է փրկել այն, սակայն եղանակը հեշտ չէ: Հարկավոր է հսկայական ծովային պատ կառուցել, հակառակ դեպքում քաղաքի 95%-ը և ավելի քան 9 միլիոն մարդ կմնան առանց բնակության վայրի: Նման կտրուկ խորտակումը տեղի կունենա մարդկային անպատասխանատվության հետևանքով՝ երկրում տնտեսական ակտիվ աճի: «Հսկայական ծովային պատ» նախագիծը միլիարդավոր դոլարներ կարժենա, և ներառում է ինչպես հենց պտի կառուցումը, այնպես էլ արդեն իսկ խորտակված հատվածների ցամաքեցումը: Սակայն Ինդոնեզիան իրեն նման ծախս թույլ տալ չի կարող: 

 

 

Տնտեսական մեծ աճն ուրախացնում է տեղի իշխանություններին, քանի որ հիմնական հաստատությունները, բնակավայրերն ու ուսումնական կենտրոնները կենտրոնացած են հենց Ջակարտայում: Պատճառն այն է, որ մայրաքաղաքում աշխատանքի հնարավորությունն ավելի մեծ է: Սակայն երկնաքերերի կառուցումը մեծ վնաս է հասցրել էկոլոգիային. Հողն այլևս չի դիմանում, և գրունտային ջրերը մակերևույթ են դուրս գալիս:

Քաղաքի հյուսիսային հատվածը վերջին 10 տարում 2,5 մ-ով ջրի տակ է անցել, և որոշ շրջաններում այս գործընթացը շարունակվում է:  Կան վայրեր, որտեղ հողը ջրի տակ է անցնում տարվա ընթացքում 25 սմ արագությամբ: Ջակարտայի շատ շինությունների առաջին հարկերն արդեն իսկ ջրի տակ են, ինչի պատճառով անպետք են դարձել: Սեփականատերերը փորձում են փրկել իրավիճակը և վարձակալությամբ են հանձնում այդ շինությունների  բարձր հարկերը, սակայն մոտակա ժամանակներում դրանք ևս ջրի տակ կանցնեն: 

 

 

Եվ խնդիրը ոչ միայն գրունտային ջրերում է: Կան շրջաններ, որտեղ բացակայում են ջրատար խողովակները, և մարդիկ ինքնուրույն են գետնի տակից ջուր վերցնում: Նման գործընթացի հետևանքով հողի թուլացում է տեղի ունենում, և քաղաքն ավելի է խորտակվում: Իսկ գրունտային ջրերն օգտագործում է Ինդոնեզիայի բնակչության մինչև 60%-ը: Ըստ իշխանությունների՝ մարդիկ չեն գիտակցում խնդրի լրջությունը, և դա ավելի է բարդացնում ամեն ինչ: