Արմեն Գրիգորյանը տավար չէ, Լենա Նազարյանը տգետ չէ, իրենք բացում են «Օվերտոնի պատուհաններ»․ Արա Վարդանյան


Արմեն Գրիգորյանը տավար չէ, Լենա Նազարյանը տգետ չէ, իրենք բացում են «Օվերտոնի պատուհաններ»․ Արա Վարդանյան
Ապրիլ 7 17:10 2021

Ներկայիս իշխանությունը սկսել է քարոզել թուրքերի հետ մերձեցման ծրագիր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վանդանյանը:

 

«Հովիկ Աղազարյանը ապուշ չէ, Լենա Նազարյանը տգետ չէ, Արմեն Գրիգորյանը տավար չէ։ Իրենք բոլորն իրականության մեջ բացում են «Օվերտոնի պատուհաններ»։ Իրենք հնչեցնում են առաջին հայացքից աբսուրդային թվացող գաղափարներ, բայց այդ գաղափարները հնչեցնելու ամողջ իմաստն այդ գաղափարները հնչեցնելն է։ Այսինքն՝ հասարակությունը առաջին էտապում պետք է շոկի մատնվի տվյալ գաղափարից, և հաջորդ էտապում ոչ մեկն այդքան շոկ չի ապրի այդ գաղափարից։ Սա պլանավորած ծրագիր է, քանի որ այս իշխանություններն իրենց փրկությունը տեսնում են Թուրքիայի հետ մերձեցման մեջ։ Իրենք հասկանում են, որ միակ երկրները, որոնք կարող են իրենց ներել, պահել, 5 հազար զոհված երեխաների արյան վրայով անցնել Թուրքիան և Ադրբեջանն են։

 

 

Ինչո՞ւ վերջին երեք տարիների ընթացքում մեր իշխանությունը որևէ պատասխան չի տվել Թուրքիայի և Ադրբեջանի հնչեցրած հայտարարություններին։ Իրենք երեք տարի ծաղրել են Հայաստանի Հանրապետությունը և որևէ պատասխան չեն ստացել։ Երբ բոլորը սկսեն պատասխան ման գալ, կհասկանան,թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում»,- ասաց Արա Վարդանյանը։

 

Արա Վարդանյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շատ մոտ է ցեղասպանություն բառն արատաբերելուն։

 

«Դրա մասին վկայող շատ ազդակներ կան՝ Թուրքիան տարածաշրջանում փորձում է ավելի շատ վերցնել իր վրա, քանի իրեն թույլ են տալիս, Թուրքիան շատ է հզորանում և փորձում է հեռվանալ իր նախկին տերերից։ Հիմա տերերի մոտ խնդիր է առաջանում Թուրքիայի կարգի հրավիրելու և այդ պրոցեսում, իհարկե կարող է ԱՄՆ նախագահը կարող է ճանաչել ցեղասպանությունը»,- նշեց Վարդանյանը։

 

Արա Վարդանյանի խոսքով՝ ինքը շատ կուզի, որ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն առանձին ասուլիս հրավիրի և բացահայտի այն հրամանները, որոնք ստացել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

 

«Արթուր Վանեցյանն այն եզակի անձանցից է, որ գիտի շատ ավելին, քան ես և դուք։ Իր կողմից տրամադրված տեղեկությունները կարող են շատ լուրջ դերակատարություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Քանի որ շատ մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, ի վերջո, պարոն Վանեցյանի հայտարարություններից հետո իրենց աչքերը կբացեն։ Դրա համար կոչով կդիմեմ իրեն, որ հնարավորության դեպքում նա դա անի։ Նույնը կարող է անել նաև պարոն Օսիպյանը։ Սպայի պատիվը պահանջում է, որ դուք արդար լինեք ձեր ժողովրդի նկատմամբ»,- ավելացրեց Վարդանյանը։