Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը հանգստի ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում ու բաց գույնի շապիկ։ Իրինան արձակել ուղիղ հարդարված մազերը ու բնական շպարով է։ «Ինչ հետաքրքիր է, ընդամենը մի քանի օր է, բայց թվում է, թե մոտ 1 ամիս այստեղ եմ, արդեն իսկ վերականգնված եւ նոր ուժերով»,- հրապարակումը մակագրել է նա։











