Ինչու է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջանում, և որ մթերքներն են դրան նպաստում


Ինչու է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջանում, և որ մթերքներն են դրան նպաստում
Մարտ 28 13:40 2021

Շատերին է ծանոթ ճաշից հետո առաջացող քնելու ցանկությունը: Պարզվում է դրա պատճառներից մեկը կարող է լինել հենց օգտագործվող ուտեստները: 

1. Կաթնամթերք

Քնելու ցանկություն է առաջացնում տրիպտոֆանի և կալցիումի միակցությունը, որն ուղեղին օգնում է յուրացնել ամինաթթուները: Պինդ պանրի տեսակներն ավելի հաճախ են քնկոտություն առաջացնում:

 
 

 

2. Նուշ

Նուշը մեծ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, որը նպաստում է մելատոնինի` քնի հորմոնի արտադրմանը: Բացի այդ նուշը նաև մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը թուլացնում է մկանները:

 

3. Բանան
Բանանի պարունակության մեջ առկա շաքարը տրիպտոֆանն առավել դյուրամարս է դարձնում ուղեղի համար:

 

 

4. Ընկույզ

Ընկույզն ավելի քիչ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, քան նուշը, սակայն այն պատրաստի մելատոնին է պարունակում:

 

5. Բալ

Բալը ևս բարձրացնում է մելատոնինի մակարդակը, հատկապես թթվաշ տեսակները:

 

6. Ձկան յուղոտ տեսակները

Սաղմոնում, թունայում կամ այլ յուղոտ ձկնատեսակներում պարունակվող թթուներն ուժեղացնում են մելատոնինի արտադրությունը` նվազեցնելով սթրեսի մակարդակը: