Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»


Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»
Մարտ 27 21:10 2021

24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շարք խնդիրներն ուսերի հետ միասին։ Ամուսինը՝ Վարդան Ադոյանը հոկտեմբերի 21-ից անհետ կորած է համարվում: Հիմա, Մարիամը, իր վիշտը թողած, պետք է մտածի 2018 թվականին հիփոթեկով ձեռք բերված տան վարկերը վճարելու մասին։

«72 ժամ հետո անհետ կորած է համարվել Վարդանը։ Ամուսինս աշխատավարձ չի ստացել, չի էլ ստանում, պետությունից աջակցություն եղել է մեկ անգամ՝ երեխայի համար»,- «Փաստինֆո»-ին պատմել է Մարիամը։

Կառավարությունը հայտարարում է, թե զոհված, անհետ կորած, վիրավորված քաղաքացիների վարկերը ներվում են, փոխհատուցումներ են տրվում, բայց բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ վարկերը չեն ներվում։ Վարդան Ադոյանի կինը՝ Մարիամը պատմեց, որ շարունակ նամակներ է ստանում, որով պահանջում են վճարել վարկերը։ Արդշինբանկը ներումների է գնացել մինչև մայիս, եթե մինչև այդ չլինի դատարանի որոշումը՝ որ ամուսինն անհետ կորած է, վճարումները պետք է անի, եթե ոչ՝ տունն այլևս իրեն չի պատկանի։ Վճարումներ է պարտադրում նաև ՎՏԲ բանկը, չնայած զորամասից թուղթ են ներկայացրել։ Ամեն չվճարած ամսվա գումարին տոկոսներ են ավելանում։

Սակայն Մարիամը չի կարող կատարել վարկային պարտավորությունները մի պատճառով՝ գումար չունի, աշխատանք ևս, ամուսինն էլ անհետ կորած զինծառայողների ցուցակում է։

Մանրամասները` տեսանյութում



loading...