Կվերածվենք անապատի. ի՞նչ փոփոխություններ են կանխատեսվում Երկրի վրա մոտակա 5 միլիարդ տարում


Կվերածվենք անապատի. ի՞նչ փոփոխություններ են կանխատեսվում Երկրի վրա մոտակա 5 միլիարդ տարում
Մարտ 25 20:50 2021

Մարդկությունն արագ զարգանում է, և շատերին հետաքրքրու է մի հարց՝ ի վերջո ու՞ր կտանի մեզ այդ զարգացումը: Արդյոք կշարունակե՞նք ապրել և քաղաքներ կառուցել արդեն Տիեզերքում: Գիտնականներն առաջ են քաշում մի քանի վարկածներ, որոնք վերաբերում են այն բանին, թե ինչ վիճակում կլինի մեր մոլորակը հաջորդող 5 միլիարդ տարիների ընթացքում:

Գիտնականները վստահ են, որ գլոբալ տաքացումը կշարունակի մեծ թափ հավաքել: Ինչպես հայտնի է՝ հենց այս երևույթի պատճառով է բարձրանում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: Ըստ կանխատեսումների՝ արդեն 100 տարի անց մակարդակը կբարձրանա ավելի քան 1 մետրով: Դրա հետևանքով ջրի տակ կանցնեն մերձափնյա շատ քաղաքներ, հնարավոր է՝ անգամ պետություններ:

50,000 տարի անց Երկրի կլիման ամբողջությամբ անկայուն կարող է դառնալ: Օվկիանոսի մակարդակը տատանումների կենթարկվի, ինչն էլ կհանգեցնի մայրցամաքների սահմանների մշտական փոփոխությունների: Ալյասկան կարող է «միանալ» ՌԴ-ին, իսկ Ֆրանսիայից Անգլիա միգուցե հնրաավոր լինի հասնել ոտքով: Արդեն 100 հազար տարի անց քարտեզները նման չեն լինի ներկայիս քարտեզներին: Մոլորակի վրա իավիճակի փոփոխության ևս մի գործոն կհանդիսանան հրաբուխները, որոնք, ըստ կանխատեսումների, կսկսեն ժայթքել: Դրանց պատճառով ևս շատ պետություններ կանհետանան:

Մոտավորապես 20 միլիոն տարի անց մայրցամաքները կրկին կփոփոխվեն: Օրինակ՝ Ատլանտիկան կլայնանա, Խաղաղ օվկիանոսը՝ ընդհակառակը: Ավստրալիայի և Հնդկաստանի տարածները, հավանական է, կմիանան: Եվրոպայի և Աֆրիկայի միացման հետևանքով Միջերկրական ծովը կանհետանա: Երկրի վրա ի հայտ կգան աննախադեպ բարձր լեռներ:

Այս ընթացքում Արեգակն այնքան կտաքանա, որ մոլորակի վրա չեն մնա սառցադաշտեր ու օվկիանոսներ: Մեր մոլորակի վրա իր ազդեցության ողջ ընթացում Արեգակը տաքացել է 30 տոկոսով. պատկերացրեք՝ ինչ կլինի միլիարդավոր տարիներ անց: Արևադարձային կլիման կտիրրի ողջ Երկրի տարածքում:

Իհարկե, գիտնականների այս կանխատեսումները չեն կարող ամբողջապես համապատասխանել իրականությանը: Սակայն սրանք իրենցից մոտավոր պատկեր են ներկայացնում: Միլիարդավոր տարիներ անց մեր մոլորակը կնմանվի հսկայական անապատի՝ «շնորհիվ» Արեգակի: