Օրվա ամենատխուր կադրը․ ՌԴ-ից Գյումրի ժամանած դատարկ ինքնաթիռն ու ՌԴ մեկնելու հերթը.Aravot.am


Օրվա ամենատխուր կադրը․ ՌԴ-ից Գյումրի ժամանած դատարկ ինքնաթիռն ու ՌԴ մեկնելու հերթը.Aravot.am
Մարտ 22 01:39 2021

Այսօր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ  քաղաքից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ինքնաթիռի մեջ եղել են ընդամենը երկու ուղևոր։

Մինչդեռ նույն «Շիրակ» օդանավակայանում Եկատերինբուրգ  մեկնելու հերթը վերջ չի ունեցել․ ուղևորը ֆիքսել է  ՌԴ-ի այդ քաղաք մեկնողների պատկերը։

Ի դեպ, այսօր չորս չվերթ է եղել, չորսում էլ գրեթե նույն վիճակը, մեկնողները՝ շատ, եկողները՝  հատուկենտ, մեկով էլ փաստորեն ընդամենը երկու հոգի են Հայաստան վերադարձել։