Մեծ բացահայտում չէ այն, որ մարդու ողջ մտավոր և ֆիզիկական գործունեությունը ամողջությամբ կախված է ուղեղի կանոնակարգված աշխատանքից: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի այն «չանջատվի»: Բայց, իհարկե, լինում են պահեր և իրավիճակներ, երբ ուղեղը ստիպված է որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը: Այս իրավիճակներն ու երևույթները ազդում են ուղեղի աշխատանքի վրա՝ միաժամանակ ուղարկելով տարբեր ազդանշաններ: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Դռներ
Դուք հավանաբար նկատել եք, որ ոտք դնելով շեմքը, մոռացել եք այն ամենը, ինչ պետք է ասեիք կամ անեիք: Նոտր Դամի համալսարանի գիտնականները շատ հետաքրքիր փորձարկում են անցկացրել, որը բացահայտել է հետևյալը՝ երբ մենք անցնում ենք դռնով, մեր գիտակցությունը ստանում է կեղծ ազդանշան իրադարձության սահմանի մասին: Այն արխիվ է նետում իբր արդեն ոչ պետքական ինֆորմացիան, որպեսզի տեղ ազատի նորի համար: Եվ ստացվում է որ մենք հաճախ ասում ենք. «ի՞նչ էի ուզում ասել կամ ինչի՞ համար էի եկել»:
Ձայնային ազդանշաններ
Մեզ բոլորիս էլ նյարդայնացնում է ավտոմեքենայի ազդանշանը, զարթուցիչի ձայնը կամ բջջայինի այն ձայնը, որը հիշեցնում է, որ ուր որ է մարտկոցը կլիցքաթափվի ամբողջությամբ: Եվ դա բնական է, քանի որ մեր ուղեղը դրանց պատճառով անջատվում է, ինչն էլ առաջացնում է նյարդայնացում:
Լուսանկարներ
Շատերն են սիրում լուսանկարվել, սակայն քչերը գիտեն, որ դրանից կարող է ուղեղը ժամանակավորապես «կանգ առնել»: Մեր ուղեղը չի տարբերում լուսանկարների օբյեկտները իրական մարդկանցից: Կատարվել են հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ եթե փետրանետի (дротик) թիրախի փոխարեն լինի հարազատներից մեկի լուսանկարը, ապա մարդու դիպուկությունը կընկնի:
Հեռախոսներ
Եթե ձեզ թված որ ձեր հեռախոսը թրթռում է, ապա մի շտապեք այն գտնել և տեսնել թե ով է զանգահարում: Ուղղակի երբեմն պատահում է այնպես, որ մեր ուղեղը չի տարբերում կեղծ ինֆորմացիան իրականից, քանի որ օրվա ընթացքում բավական շատ ձայներ է ընկալում:
Անիվներ
Իսկ դուք գիտեի՞ք, որ ուղեղը նման է լուսանկարչական ապարատին՝ շարժումն ընկալում է հաջորդական անշարժ կադրերի տեսքով: Այնպես որ, եթե ֆիլմի դիտման ընթացքում ձեզ թվում է, որ ավտոմեքենայի անիվները պտտվում են հակառակ ուղղությամբ, ապա ձեզ չի թվացել՝ ուղղակի ուղեղը խառնել է կադրերը:











