Menu.am-ի կին վարորդ-առաքիչը մոպեդով վրաերթի է ենթարկել 12–ամյա դպրոցականին. Վերջինս հիվանդանոցում է (լուսանկարներ)


Menu.am-ի կին վարորդ-առաքիչը մոպեդով վրաերթի է ենթարկել 12–ամյա դպրոցականին. Վերջինս հիվանդանոցում է (լուսանկարներ)
Հունիս 3 09:57 2017

Երեւանում, նախօրեին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի եւ Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում Երեւանի բնակիչ, 25-ամյա Վարդուհի Ռ.-ն իրեն ամրակցված Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12-ամյա Էլեն Ա.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վրաերթ կատարողը դեպքի վայրից հեռացել է, սակայն ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդուհի Ռ.-ն աշխատում է Menu.am ՍՊԸ-ում՝ որպես վարորդ- առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 6-րդ դասարանում: