Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով Երևանի չվերթը հետաձգվել է


Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով Երևանի չվերթը հետաձգվել է
Հունիս 8 19:25 2025

Վնուկովո օդանավակայանում հեղեղման պատճառով հետաձգվել են չվերթեր դեպի Երևան, Պսկով, ինչպես նաև երկուական չվերթ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ և Նալչիկ, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

«Մայրաքաղաքում շարունակվում է հորդառատ անձրևը։ Մերձմոսկվայի բնակիչները հայտնում են նաև կարկուտի մասին», - գրում է աղբյուրը։