Պետական գաղտնիքի գաղափարն այս իշխանությունները գլխիվայր շուռ են տվել․ Ռոբերտ Քոչարյան


Պետական գաղտնիքի գաղափարն այս իշխանությունները գլխիվայր շուռ են տվել․ Ռոբերտ Քոչարյան
Հունվար 28 01:01 2021

Սա մյուս խայտառակությունն է, որ մենք այսօր ունենք։ Պատասխանելով հայ ռազմագերիների մասին հարցին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ։

«Համոզված եմ, որ առանց գերիների հարցի լուծման՝ մենք որեւէ շփում պետք է չունենանք։ Դա պետք է լինի նախապայման բոլոր մյուս քայլերն անելու համար։ Այդպիսի մի հարյուր ինչ՞ու կա, թե ինչու չեն գնում այդպիսի քայլերի, որոնց պատասխանը մենք չունենք։ Ժողովրդական լեզվով ասած՝ բոլոր ատամները քաշած իշխանություն ունենք, ատամ չկա։ Հիմա, ինչ է նշանակում պետական գաղտնիք։ Եվս մեկ հարց է առաջանում՝ ումի՞ց, կարող է՞ Ադրբեջանը չգիտի ինչքան գերի ունի։ Մեր ժողովրդի՞ց։ Ընդհանրապես, պետական գաղտնիք համարվում են այն ինֆորմացիան, այն թվերը, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից պետք են մեր թշնամիներին։ Հիմա այդ թիվը մեր թշնամին մեզանից լավ գիտի։ Ո՞ւմից ես թաքցնում։ Պետական գաղտնիքի գաղափարը գլխիվայր շուռ են տվել։

Սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն կարող ենք ունենալ բոլորից։ Սկզբունային լինելու դեպքում ոչ մեկը մեզ չի կարող ասել, թե ինչու ես այդպես անում։ Սկզբունքային հարց է, պետք է վերադարձնել։ Եռակողմ հանդիպումը, ընդհանրապես նման կարգի հանդիպումները նախապես պատրաստվում են, Չի կարող պատահել, դու նախօրոք օրակարգ բերել եւ լուծումը ստանալ, թող այդ եռակողմ հանդիպումը լիներ 3 օր ուշ, մեկ շաբաթ ուշ, մեկ ամիս ուշ։ Մինչեւ եռակողմ հանդիպումը կամ այդ հանդիպման ժամանակ գերիների հարցը պետք է լուծված լիներ։ Այս մարդիկ այն աստիճան են ծնկի իջեցված վիճակում, որ չեն կարողանում խոսել, չեն կարողանում պայքարել գերիների համար, մեր ազգային, պետական շահերի համար։ Ու չեն կարող պայքարել։ Հոգեբանորեն այդ կարգավիճակում չեն նրանք։ Հիմա նրանք խնդրելու են, թե տվեք գերիներին, թե չէ այստեղ ռեւանշիստական ուժերը․․․ Նունիսկ կարող են իմ գործոնն օգտագործել, ասել՝ տուր գերիներին, որ Քոչարյանը այդ մասին չխոսի։

Շրիշակից ցածր վիճակում ենք հայտնվել։ Եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն մենք արժանի ենք այս վիճակին, եթե հանդուրժում ենք դա։ Ինչո՞ւ Ադրբեջանը գերիներին չի տալիս, ուզում է կասեցնել Արցախի բանկի համալրումը։ Ասում է՝ ով հայտնվել է այնտեղ նոյեմբերի 9-ից հետո ռազմագերու կարգավիճակ չի կարող ունենալ։ Ինչո՞ւ է դա ասում․ Գերիներ պահելն անշնորհակալ գործ է։ Ես Արցախի նախագահ եմ եղել, բազմաթիվ գերիներ ենք ունեցել։ Կարմիր խաչով վերադարձրել ենք, որովհետեւ, երբ դու գերի ես պահում, մշտական ճնշման տակ ես լինում։ Ես համոզված եմ, որ Ալիեւը մշտական ճնշման տակ է գերիների հարցով։ Ինքը պահում է շատ կոնկրետ նպատակով․ այդ գործիքը պահում է Արցախի պետական համակարգի բեկորները քայքայելու համար։ Գերիները հանձնելուց հետո էլի են վերցնելու, մինչեւ այստեղից վստահեցում չստանան, որ Հայստանից որեւէ զինվորական Ացախ չեն ուղարկելու։ Գինը դա է լինելու, եւ մեր իշխանությունը դրան գնալու է, որովհետեւ իրենց քթից բռնած տանում-բերում են», նշել է Ռոբերտ Քոչարյանը։