Քանի՞ պաշտոնյա ցանկացած պահի արտերկիր մեկնելու հնարավորություն ունի


Քանի՞ պաշտոնյա ցանկացած պահի արտերկիր մեկնելու հնարավորություն ունի
Հունվար 28 00:32 2021

Հեղափոխությունից հետո, երբ պայթեց դիվանագիտական անձնագրերի հետ կապված սկանդալը, Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերից մեկը եղավ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններին եւ սահմանային անցակետերին գրություններ ուղարկվեցին, որ նախկին դիվանագիտական անձնագրերը չեղյալ են համարվել։ Ամենացավալին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անձնագիրը չեղարկելու որոշումն էր, որին հանրությունը դրական չվերաբերվեց:

Հետաքրքիր է, թե հեղափոխությունից հետո քանի դիվանագիտական անձնագիր է բաժանվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր տրվում է մի քանի խումբ կատեգորիաների, ոմանց՝ ի պաշտոնե եւ ոմանց՝ ՀՀ վարչապետի անհատական թույլտվությամբ։  Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր` հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ,

Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, արտգործնախարարությունում եւ դրան ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով, դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն եւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած ու խնամքի տակ գտնվող երեխաներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։