Արթուր Չախոյանն ահազանգել է ոստիկանություն, սակայն անպատասխան է մնացել. Մեսրոպ Մանուկյան


Արթուր Չախոյանն ահազանգել է ոստիկանություն, սակայն անպատասխան է մնացել. Մեսրոպ Մանուկյան
Հոկտեմբեր 20 22:56 2025

«Գյումրիում շոուների ֆոնի վրա Երևանում ապօրինի հողազավթում է լինում ու զրո արձագանք։ Հիմա որ ֆռանք իրենց ասենք, դուք թալանչի եք, նեղանալո՞ւ եք»,-այս մասին նշում է Երևանի ավագանու ընդդիմադիր Անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակմանը։

Ավագանու անդամի համոզմամբ, ոստիկանության անգործության հետևանքով է տեղի ունեցել այս ծեծն ու հարձակումը։

Նա ընդգեց, Չախոյանի վրա հարձակվել են մի քանի հոգով, նա ահազանգել է ոստիկանություն, սակայն արձագանք չի եղել։

«Արթուր Չախոյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Խիստ դատապարտելի է ուժի կիրառումը։ Արթուրը կոռուպցիայի դեմ պայքարող տեսակ է։ Ձեզանից վախեցող չկա, շատ ուղիղ եմ ասում։ Ինչով կարողանալու եմ, աջակցելու եմ իրեն: ՔՊ, եթե դուք սրա քավորը չեք, ինչո՞ւ եք լռում»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, ոստիկանությունը շատ լավ գիտի իրականությունը, ծեծողներին, սակայն քայլեր չի ձեռնարկում։