«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի շարք աշխատողներ արժանացել են Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի շարք աշխատողներ արժանացել են Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի
Հունվար 25 19:41 2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի շարք աշխատողներ արժանացել են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա բացասական իրավիճակը, ինչպես նաև ձմեռային շրջանում Հայաստանի գազափոխադրման համակարգում հնարավոր ֆորս-մաժորային զարգացումները կանխարգելելու, սպառողների անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով սեղմ ժամկետներում և բարդ պայմաններում կատարվեցին նախապատրաստական աշխատանքներ, առավելագույն ճշգրտությամբ որոշվեց  «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» մայրուղային գազատարի խցանված հատվածը, որն ապամոնտաժվեց և փոխարինվեց նորով:

Նախապատրաստական և վերականգնողական լայնածավալ աշխատանքներում ներգրավված էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ ավելի քան 30 աշխատողներ, այդ թվում՝ եռակցողներ, փականագործներ, տեխնիկական մասնագետներ, օժանդակ անձնակազմ: Գործընթացի կառավարումը և հսկողությունն իրականացվել էր օպերատիվ ռեժիմում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և համակարգված գործողությունների շնորհիվ աշխատանքներն ավարտվեցին նախանշված ժամկետներից շուտ, որի արդյունքում վերականգնվեց Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

Ընկերությունների աշխատողներին շնորհակալագրերը հանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը:

Շնորհավորելով պարգևատրվողներին՝ Ա.Հակոբյանը նշեց, որ վերականգնողական աշխատանքներն իրականացվել են օպերատիվ և բարձր մակարդակով, դրանց կատարմանը նախորդել են սեղմ ժամկետներում կազմակերպված նախապատրաստական լայնածավալ միջոցառումներ, իսկ այն մարդիկ, որոնք իրականացրել են այդ աշխատանքները բարդ պայմաններում, արժանի են մասնագիտական բարձր գնահատականի:



loading...