Ղարաբաղից փախստականը ՀՀ կառավարությունից 3000 դրամի չափով օգնություն է ստացել


Ղարաբաղից փախստականը ՀՀ կառավարությունից 3000 դրամի չափով օգնություն է ստացել
Հունվար 25 19:23 2021

Քույրս ՀՀ կառավարությունից 3000 դրամի չափով օգնություն է ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ղարաբաղից փախստական Լիանա Մինասյանը:

Ինչպես նշեց Մինասյանը, ՀՀ կառավարության կողմից տրամադրվող միջոցներից հաշվարկել են իր քրոջ կենսաթոշակն ու վճարել ընդամենը 3000 դրամ:

«Նա հրաժարվել է վերցնել: Ասել է՝ «այդ գումարն ուղարկեք նրանց, ովքեր հիմա դրա կարիքն ամենից շատն ունեն»»,-ասաց Ղարաբաղից փախստականը:

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ կառավարությունը փախստականների ընտանիքներին մեկ մարդու համար 300 հազարական դրամ է հատկացնում: Մինասյանի ընտանիքում 3 մարդ կա: Այսինքն՝ նրանք կստանան 900 հազար: Այդ միջոցները, Մինասյանի հաշվարկներով, կբավարարի ընդամենը 6 ամիս: Այսպես, նա պետք է վճարի բնակարանի վարձը, կոմունալ ծառայությունների, սննդի եւ այլնի համար:

«Պատկերացրեք ձեզ փողոցում 300 հազար դրամը ձեռքին: Ինչի՞ վրա կծախսեք այդ գումարը…Հաշվի առնելով առաջիկա ծախսերը՝ շուտով դուք կմնաք առանց սնունդի, առանց ոչնչի»,-նշեց Շուշիից փախստականը: 



loading...