Երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը. Վազգեն Մանուկյան


Երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը. Վազգեն Մանուկյան
Հունվար 21 19:15 2021



Եթե Վիգեն Ստեփանյանն արվեստի մեջ այդքան բարձր չլիներ, երեւի դժվար կլիներ քաղաքացիական պարտքը միշտ կատարել: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մարդ եթե իրեն վստահ է զգում իր ասպարեզում, ինքը նաեւ պարտավորություն է զգում իր վրա, որ քաղաքացիական դաշտում նույնպես լինի բարձրության վրա: Դա իրեն հաջողվում էր: Ոչ միայն ասյ վերջին դեպքերի կապակցությամբ, նախկինում էլ ինքը միշտ իր կարծիքը հայտնել է, միշտ իր սկզբունքներն ունեցել է: Շատ հարգված է եղել շրջապատի ու հասարակության կողմից»,-ասաց նա:

 

Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ ատելությունը նույնպես նշանակություն ունեցել է դերասանի մահվան հարցում. «Ատելությունը քայքայիչ է, սերը՝ ստեղծագործ: Բայց երբեմն սերը բերում է ատելության, երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը: Մարդը որքան խորն է տանում արհավիրքը, այնքան ազդում է իր սրտի ու առողջության վրա»:



loading...