Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը


Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը
Հունվար 17 00:34 2021

Այսօր վաղ առավոտյան 53 տարեկանում Իրանում վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության անդամ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի դիվանը։

Նախորդ տարվա օգոստոսին Բարիքյանը նշանակվել էր Լիբանանի Զարեհյան դպրեվանքի տեսուչ։

Գերաշնորհ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը նախկինում թեմական և վանական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Հայտնի էր նաև իր երաժշտական ընդունակություններով։ Եղել է նաև Կանադայի թեմական առաջնորդ։

Նրա վերջին օծումն ու թաղման կարգը կկատարվի Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում։