Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ԱՄՆ բոլոր նահանգներում բարձրացվել է զգոնությունը, ակտիվացվում են Ազգային գվարդիայի զորքերը


Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ԱՄՆ բոլոր նահանգներում բարձրացվել է զգոնությունը, ակտիվացվում են Ազգային գվարդիայի զորքերը
Հունվար 16 23:46 2021

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ բարձրացվել է զգոնությունը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, Ազգային գվարդիայի զորքերը երկրի տարբեր շրջաններից ուղարկվում են Վաշինգտոն՝ հունվարի 6-ին տեղի ունեցած խռովության կրկնության ցանկացած փորձ տապալելու համար:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն օրեր առաջ դեռ զգուշացրել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների հնարավոր զինված երթերի մասին բոլոր նահանգներում:

Նշվում է, որ ուժայինները կիրակի հատուկ ուշադրությամբ են աշխատելու, քանի որ Թրամփի կողմնակիցները նախապես կոչ են արել հունվարի 17-ին զինված բողոքի ակցիաներ իրականացնել:

Մերիլենդ, Նյու Մեքսիկո և Յուտա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայում, Միչիգանում, Վիրջինիայում, Վաշինգտոնում և Վիսկոնսինում ակտիվացվում են Ազգային գվարդիայի ուժերը: Իստ Տեխասում այսօրվանից մինչև երդմնակալության հաջորդ օրը մտադիր են փակել նահանգային կոնգրեսի շենքը:  

Նշենք, որ Ջո Բայդենի երդմնակալությունը տեղի ունենալու հունվարի 20-ին Կապիտոլիումի դիմաց: