Ես ուղղակի ապշում եմ. վարչապետի խոսնակը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին. ArmDaily.am


Ես ուղղակի ապշում եմ. վարչապետի խոսնակը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին. ArmDaily.am
Հունվար 15 18:26 2021

Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դուստրերը Մոսկվա են մեկնել՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու և Մոսկվայի թանկարժեք թաղամասերից մեկում շքեղ առանձնատուն ձեռքբերելու համար։

Ավելի ուշ politik.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվային ամենաթանկարժեք խանութներում գնումներ է կատարում։ Նշվում էր, որ այդ խանութներում գները սկսվում են մի քանի հազար դոլարից։

ArmDaily.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց. «Վարչապետի կինը և ընտանիքի մյուս անդամները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են՝ որևէ այլ քաղաքացիության դիմելու անհրաժեշտություն չկա և չի էլ լինելու»։ Կայքի այն հարցադրմանը, թե ճիշտ են արդյոք Մոսկվայում տուն գնելու մասին տեղեկությունները, Գևորգյանը պատասխանեց, որ ինքը հանդիսանում է վարչապետի մամուլի քարտուղարը և չի տիրապետում ընտանիքի գտնվելու վայրին կամ զբաղվածությանը և այդ մասին տեղեկություն չունի։ Մանե Գևորգյանը վերջում հավելեց. «Ես ուղղակի զարմանում եմ էն մարդու թռիչքին, որը նման ձևով տեղեկություններ է տարածում։ Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել»։



loading...