Ադրբեջանը փորձում է գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ, պաշտոնապես չի հաստատում նրանց այնտեղ գտնվելը․ Արտակ Բեգլարյան


Ադրբեջանը փորձում է գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ, պաշտոնապես չի հաստատում նրանց այնտեղ գտնվելը․ Արտակ Բեգլարյան
Հունվար 13 22:20 2021

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում խոսելով գերիների, անհետ կորածների մասին, ասաց․

«Ցավոք սրտի, Ադրբեջանը առ այսօր շատ ապակառուցողական, կարող եմ ասել նաև հանցավոր վարք է դրսևորում, ինչի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցների՝ քաղաքացիական անձանց ու զինվորականների ճակատագրերը պարզ չեն։ Ոմանց ճակատագրերը պարզ են, որ գերեվարված են և գտնվում են ադրբեջանական բանտերում, բայց Ադրբեջանը փորձում է նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, պաշտոնապես չի հաստատում նրանց ներկայությունը, այնտեղ գտնվելը՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների»։

Նա նշեց, որ այս մասով, բնականաբար, պետությունը մեծ անելիք ունի, պետք է բոլոր հնարավոր լծակները կիրառի։

«Առ այսօր ես իմ անձնական ներդրումը փորձում եմ ունենալ գերիների մասով։ Դեպքեր են եղել, երբ հաջողություններ են եղել, դեպքեր են եղել, որ չեն եղել։ Աշխատանքներ տարվում են Արցախի պետական մարմինների կողմից, բայց հատկապես քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության մարմիններնն են այս հարցով զբաղվողները, հիմնական բանակցողները»,- ասաց նա։



loading...