Ղարաբաղում դիտորդական կետերի միջև պարեկություն կիրականացվի. Հուլուսի Աքար


Ղարաբաղում դիտորդական կետերի միջև պարեկություն կիրականացվի. Հուլուսի Աքար
Նոյեմբեր 24 21:12 2020

Թուրքիան շարունակում է աշխատել Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների վրա։ Դիտորդական կետերի միջև պարեկություն կիրականացվի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Հրադադարի վերահսկողության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Լեռնային Ղարաբաղում կառուցվելիք դիտակետերի միջև պարեկություն է իրականացվելու»,- Աքարի խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։

 Հիշեցնենք՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:



loading...