Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի բեկումը․ Վ․Պողոսյան


Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի բեկումը․ Վ․Պողոսյան
Հոկտեմբեր 29 23:59 2020
Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից, գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ ՎԱհրամ Պողոսյանը։
«Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։
Սպասում ենք…»,- գրել է նա։