Թույլ չենք տա, որ իրականանա Թալեաթ փաշայի երազանքը. կամավորական Միքայել Միքայելյան


Թույլ չենք տա, որ իրականանա Թալեաթ փաշայի երազանքը. կամավորական Միքայել Միքայելյան
Հոկտեմբեր 29 23:30 2020
Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյանը:
 
«Ճիշտ է, պատերազմը շատ դաժան է, սակայն մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել: Ես, լինելով պատմաբան, կամավորագրվել եմ, քանի որ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ: Մենք ունենք մի հարց՝ ինչու 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության: Բոլորը հարցնում են, թե ինչն էր պատճառը, պատճատը մեկն էր՝ մենք չունեինք պետություն, բանակ, մարտական ոգի և թուրքերը, Թալեաթ փաշայի գլխավորությամբ, իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ, սակայն այսօր մենք ունենք պետություն, բանակ, մարտական ոգի, Սփյուռք»,- ասել է կամավորականը՝ հավելելով, որ այսօր թույլ չենք տա, որ իրականանա Թալեաթ փաշայի երազանքը՝ թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում:
 
Միքայել Միքայելյանը կամավորագրվելու, զենք վերցնելու կոչ է արել, վստահցրել, որ առաջնագծում զինվորը որևէ բանի խնդիր չունի, թշնամին ջախջախվելու է:

 



loading...