Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը


Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը
Սեպտեմբեր 14 10:40 2026

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2022 թվականի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մեր զոհերի հիշատակը։

ԱԺ նախագահը  համաձայնեց՝ առաջարկելով 1 րոպե լռությամբ հարգել հիշատակը: