«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն է


«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն է
Սեպտեմբեր 14 09:47 2026

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական վտանգին՝ գեներալը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում։

Գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր։

Վստահ եմ, որ ներքին զգացողություններդ փոխանցում են, որ քեզ հիշում ենք, անչափ գնահատում ենք ու սպասում ենք վերադարձիդ»։