ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցի կարևոր կետերը


ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցի կարևոր կետերը
Հոկտեմբեր 29 22:46 2020



▪️Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ (քարտեզը` ստորև) ?:

▪️հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավել դիրքերը:

▪️Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։ Այսօր դրանք իրականացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղերի տարածքում, և հարակից բլուրների և անտառային տարածքներում:

▪️Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները, կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:

?ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան
________

▪️Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ հանդիպումը միակ ձևաչափն էորի մասին այս պահին տեղեկություն կա: Այդ հանդիպումը նախատեսվում էր այսօր, սակայն օրը փոխվել է կապված իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:

▪️Ժնևի հանդիպման օրակարգի վերաբերյալ. ՀՀ համար առաջնայինը մնում է կրակային ռեժիմի դադարեցումը` համաձայն այն պայմանավորվածությունների, որ ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին, և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով:

▪️հենց այս պահին Մնացականյանը հանդիպում է Իրանի ԱԳՆ տեղակալ Սեյյադ Աբբազ Արաղչիին։ Լրացուցիչ մանրամասները` հանդիպման ավարտից հետո։

▪️Իսրայելի մասին. Հայաստանը կարևոր է համարում, որ Իսրայելը նախ դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին: Ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած ժողովուրդն աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների: