Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։