Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. Աննա Նաղդալյան


Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. Աննա Նաղդալյան
Հոկտեմբեր 29 22:36 2020

Իսրայելից ետ կանչված ՀՀ-ը դեսպանն այդյո՞ք շարունակում է մնալ Երևանում, և ինչ քայլեր են ձեռնարկվում. այս մասին այսօր հարցրել են ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։

«Դեսպանը շարունակում է մնալ Երևանում, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հայկական դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ: Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիկան բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում»,- ասել է Աննա Նաղդալյանը: