«Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է». ԱՄՆ


«Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է». ԱՄՆ
Հոկտեմբեր 29 21:56 2020

Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել, հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն ադրեն սեղանին է։

Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։

«Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,-ասել է նա։

Կուպերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։



loading...