Մի՛ տրվեք նման սադրանքների. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հորդորը


Մի՛ տրվեք նման սադրանքների. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հորդորը
Հոկտեմբեր 22 15:01 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ քաղաքացիներ

 
Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի տրվեք նման սադրանքների:
❗️Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: Թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:
📍Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև սոցիալական ապահովության տարածքային բաժիններ»:


loading...