Չկրակած փամփուշտներդ մենք ենք կրակելու. Երանոսյան Կարեն Ձոնիկի


Չկրակած փամփուշտներդ մենք ենք կրակելու. Երանոսյան Կարեն Ձոնիկի
Հոկտեմբեր 17 20:09 2020

Եվս մեկ հայորդի լքեց մեզ հանուն հայրենի հողի։ Կարեն Ձոնիկի Երանոսյան ծնվել է և մեծացել է Գյումրիում։ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջն.դպրոցը ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է ՌԴ-ում, բայց համադասարանցիները և ընկերները նշում են, որ բացառիկ հայրենասիրության ոգով տոգորված տղա էր նա և դա էր պատճառը, որ ՌԴ-ից վերադարձել էր և արդեն 3 տարի աշխատում էր  որպես պայմանագրային զինծառայող՝ Արարատում։ Նա ևս, շատ հայորդիների նման 08.10.2020 մեկնել է Լեռային Ղարաբաղի Հանրապետություն՝ հայրենի հողը պաշտպանելու, որտեղ և 12.10.2020 հերոսաբար զոհվել է հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս...

Կարենը ընտանիքի փոքր զավակն էր, շատ համես և դաստիարակված տղա, մարդ ով իր կյանքը զոհեց հանուն մեզ, մարդ ով ուզում էր աշխատել ու արարել հենց հայրենի հողի վրա։ Լավ զավակ, եղբայր եւ ընկեր էր։ Ափսոս չհասցրեց լավ ամուսին ու հայր լինել...

Մեխակավանի մատույցներում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում հերոսի մահով  ընկած  Կարենը Երանոսյանը՝ ծնվել էր 1991 թ.-ին։

Հավերժ փառք քեզ ...

Չկրակած փամփուշտներդ մենք ենք կրակելու ... 

 



loading...