Կանգնեցրեք պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք. Գարիկ Մարտիրոսյան


Կանգնեցրեք պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք. Գարիկ Մարտիրոսյան
Սեպտեմբեր 28 00:18 2020

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին։

«Ոչ պատերազմին․ մենք կողմ ենք խաղաղությանը։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և սա արդեն որևէ մեկը չի թաքցնում) նոր պատերազմ են սկսել հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի հայկական բնակչությանը վախեցնելու բարբարոսական և միամիտ մեթոդներն են: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորը կարող են տեսնել և լսել ամեն ինչ։ Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են նույնիսկ այս րոպեներին»,- նշել է Մարտիրոսյանը։«Որևէ հայ պատերազմ չի ուզում։ Ո՛չ մեր կողմից, ո՛չ մյուս կողմից մենք զոհեր չենք ուզում։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»,- գրել է նա։

 

 



loading...