Կեղծ տեղեկություն է․ «Առինջ մոլի» աշխատակիցները պնդում են՝ Ծառուկյանից հրահանգ չեն ստացել (տեսանյութ)


Կեղծ տեղեկություն է․ «Առինջ մոլի» աշխատակիցները պնդում են՝ Ծառուկյանից հրահանգ չեն ստացել (տեսանյութ)
Սեպտեմբեր 22 14:06 2020

«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներն ու տնօրինությունը հերքում են մամուլի հրապարակումներն այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է աշխատակիցներին  մասնակցել կառավարության դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերին: Irakanum.am-ի հետ զրույցում ինչպես մոլի աշխատակիցներն, այնպես էլ փոխտնօրեն Ալիկ Նազարյանը հայտարարեցին, որ հրապարակված տեղեկատվությունը շինծու է, և չի համապատասխանում իրականությանը։ Նրանք հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել առևտրի կենտրոնը և որեւէ առնչություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։



loading...