«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյան


«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյան
Սեպտեմբեր 21 19:00 2020

«Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին. «Եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»,- ասաց նա:

Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե վերադառնում եմ»:



loading...