«Մի տեսակ սովորել էի կյանքի դանդաղ տեմպին, ու հիմա շատ դժվար է վերադառնալ հին գրաֆիկին` աշխատանք, դպրոց եւ հազար ուրիշ գործ». Լուսինե Թովմասյան


«Մի տեսակ սովորել էի կյանքի դանդաղ տեմպին, ու հիմա շատ դժվար է վերադառնալ հին գրաֆիկին` աշխատանք, դպրոց եւ հազար ուրիշ գործ». Լուսինե Թովմասյան
Սեպտեմբեր 11 01:00 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն զոլավոր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները՝ պայուսակ եւ վզնոց։ «Մի տեսակ սովորել էի կյանքի դանդաղ տեմպին, ու հիմա շատ դժվար է վերադառնալ հին գրաֆիկին` աշխատանք, դպրոց եւ հազար ուրիշ գործ։ Հանկարծ չմտածեք՝ բողոքում եմ, հակառակը՝ ես շատ ուրախ եմ, որ կյանքը վերադարձնում է իմ սիրելի ռիթմը, ուղղակի մի փոքր անսովոր է... եւ ընդամենը»,- գրել է նա։