Ինչո՞ւ մեքենայից իջնելիս Սպարապետը ապտակեց ձեզ ու ի՞նչ հայհոյանք տվեց․մի քանի հարցեր աղետի գոտու թալանը ուսումնասիրող Անդրանիկ Քոչարյանին


Ինչո՞ւ մեքենայից իջնելիս Սպարապետը ապտակեց ձեզ ու ի՞նչ հայհոյանք տվեց․մի քանի հարցեր աղետի գոտու թալանը ուսումնասիրող Անդրանիկ Քոչարյանին
Օգոստոս 9 23:10 2020

 Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին։

 

1.Աղետի գոտում,
Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, ին՞չ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին»,կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։

2.Ըստ օդում կախված լուրերի, տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։
«Սևուկը», «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ին՞չ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

 

3.Ըստ օդում կախված լուրերի, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ին՞չ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։

4. Տվեք պարզաբանում, ին՞չ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ»մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։

5.1996թ.-ին ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա.Վարդանյանը (Պանել Աշոտ,ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն նշանակվել է Ս.Պողոսյանը(Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների(ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ին՞չ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։
(Ըստ օդում կախված լուրերի ՆԳՆ Շիրակ օդանավակայան բաժինը Ձեզ ամենաշատ«նալոգ»ապահովող կառույցն է եղել)։

5.1Ըստ օդում կախված լուրերի ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ, ոմն Արթուրը։ Արդյո՞ք նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։

5.2 Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։

5.3Ըստ օդում կախված լուրերի, նույն օրը, Ս.Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ին՞չ վտանգ էր սպառնում։

5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը, ժամը երեքին, դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում, դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։
Հարց-ին՞չ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչ՞ու։
Ըստ ականատեսների, դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։

Շարունակելի...

Հ.գ

Սիրելի գյումրեցիներ, փաստահավաք խումբը սիրով կընդունի ձեր կողմից ներկայացված բոլոր փաստարկները, ինչը առնչվում է տվյալ ժամանակահատվածին

 

 



loading...