Որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանական է, որ հանրակրթությունը կիրականացվի առկա.Նիկոլ Փաշինյան


Որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանական է, որ հանրակրթությունը կիրականացվի առկա.Նիկոլ Փաշինյան
Օգոստոս 5 19:14 2020

Կրթությունը վերսկսելու թեմայով այս պահին մի քանի մոդելներ են քննարկվում, պետք է արձանագրենք, որ բոլոր սահմանափակումների վերացումը կապված է վարակի տարածման տեմպից, իսկ վարակի տարածման տեմպը կախված է յուրաքանչյուրի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից և որակից. պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե դեռևս անորոշ է մնում սեպտեմբեր ամսից  դպրոցների վերաբացման հարցը.

«Եկեք արձանագրենք, որ այս որոշումները ոչ թե միայն  Կառավարությունն  է կայացնում, այլ յուրաքանչյուրս: Եթե թվերը նվազում են Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումները վերանան և վերադառնանք բնականոն կյանք, սակայն այդ որոշումը կայացնելիս պետք է համոզված լինենք, որ հետ չենք գլորվի հուլիսյան իրավիճակին:

Այսօր էլ պարետատան նիստում հանրակրթության ոլորտի կառավարման հակահամաճարակային իրավիճակի պլան է քննարկվում և կոնկրետ որը կիրագործվի կախված է թվերից՝որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանական է, որ հանրակրթությունը և բարձրագույն կրթությունը կիրականացվի առկա»,-ընդգծեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե Կառավարության հունիսի 12-ի նիստում օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին հանձնարարեցիք, որ պետք է տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են կորոնավիրուս չկա, հարցին` արդյոք Ձեր  հանձնարարականը կատարվել է  և պարզվել է ովքեր են այդ մարդիկ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Պարզվել են մարդիկ, շրջանակներ, որոնք տիպիկ քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել, այլ հարց է, թե քրեաիրավական օրենսդրության տեսակետից ինչ գործողություններ են առաջացնում, այդ ամեն ինչը վերլուծում ենք»:



loading...