Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից


Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Հուլիս 21 13:08 2026

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

 

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ որոշումը քննարկել է և՛ Վարդան Ղուկասյանի, և՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հետ։

 

«Մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,- նշել է Առաքելյանը։