Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը. ԶԼՄ-ներ


Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը. ԶԼՄ-ներ
Օգոստոս 5 00:26 2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է 2750 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքի տվյլաները:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել է առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա: Բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են: Նախարարը նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բազմաթիվ բնակելի տներ են ավերվել պայթյունի հետևանքով, և փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:


 



loading...