Օրեխովո-Զուևոյում հարբած տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել և հրկիզել այն տունը որտեղ հինգ մարդ է եղել։ Տուժածներից երկուսին փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։
Քննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին Միստևո գյուղում։ Հարբած մեղադրյալը դյուրավառ հեղուկ է լցրել ամառանոցային տան կահույքի վրա և հրկիզել այն։
Այդ պահին տանը եղել են նրա նախկին կինը և չորս ընկերները։ Երկու մարդ ստացել է ծանր այրվածքներ և փրկվել չի հաջողվել։ Հրկիզողը նույնպես հոսպիտալացվել է ծանր այրվածքներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հրկիզման հանգամանքները և տղամարդու գործողությունների դրդապատճառները պարզվում են։