Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշեն գյուղի սկզբնամասում՝ բեռնատարի կցորդիչի վրա կուտակված անասնակեր է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի սկզբնամասում այրվում է Վրեժ Պ․-ին պատկանող տրակտորի՝ 40 հակ անասնակերով բեռնված կցորդիչը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:37-ին: