Բուդդան մի առասպելական կերպար է, ում անունով էլ կոչված է Հնդկաստանի կրոնը: Այլ կրոնների նման՝ նրա պատգամները հիմնված են ներդաշնակության վրա և այդ ուսմունքները շարունակում են իրենց խորը ազդեցությունն ունենալ միլիոնավոր սրտերում:
Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք ամենակարևոր կյանքի դասերով, որոնք մեզ սովորեցնում է հոգևոր ուսուցիչը, ում գլխավոր գործը ոչ թե հարկադրելը, այլ բացատրելն է:
Խաղաղությունը գալիս է ներսից: Այն մի’ փնտրեք դրսում:
Երբ միտքը մաքուր է, երջանկությունը ստվերի նման հետևում է ձեզ:
Մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք:
Մտքի և մարմնի առողջության գաղտնիքը անցյալի համար ողբալը չէ, ոչ էլ ապագայի մասին անհանգստանալը, այլ ներկա պահը իմաստուն կերպով ապրելն է:
Զայրույթը մեր մեջ պահելը նման է տաք ածուխ բռնելուն և մեկի վրա նետելուն, քանի որ մենք առաջինն եք այրվում դրանից:
Ձեր կյանքի նպատակը ձեր նպատակը գտնելն է, և ձեր ողջ սիրտն ու հոգին դրան նվիրելը:
Այն հիմարը, ով գիտի իր հիմարության մասին, իմաստուն է, իսկ այն հիմարը, որ կարծում է թե խելացի է, իրականում հիմար է:
Ամեն առավոտ մենք կրկին ենք ծնվում: Այն ամենն, ինչ մենք այսօր ենք անում, ամենակարևորն է:
Կրքի նման կրակ չկա, ատելության նման շնաձուկ չկա, և ագահության նման հեղեղ չկա:
Երջանկությունը կախված չէ նրանից, թե ով ենք մենք կամ ինչ ունենք: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ենք մենք մտածում:
Դու չես պատժվելու քո զայրույթի համար, դուք պատժվելու ես քո զայրույթի կողմից:
Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:
Ավելի լավ է հազար անգամ շփոթել սրիկային սուրբի հոտ, քան թե մի անգամ սուրբին շփոթել սրիկայի հետ:
Ատելությունը երբեք ատելությանը վերջ չի դնի. միայն սերը կարող է դա անել:
Այն ամենն, ինչ մենք ունենք, մեր մտքերի արդյունքն է:
Գոյության գաղտնիքը վախը հաղթահարելն է: Երբեք մի վախեցեք այն ամենից ինչ կկատարվի ձեզ հետ, քանի որ ապագան չի փոխվի, սակայն ներկան ավելի խաղաղ կլինի:
Չկա դեպի երջանկություն տանող ճանապարհ: Երջանկությունը հենց ճանապարհն է:
Ցավը անխուսափելի է, տառապանքը՝ ըստ ձեր ընտրության:
Երջանկությունը երբեք չի այցելի նրանց, ովքեր չեն գնահատում այն ամենն, ինչ արդեն ունեն:
Հազարավոր մոմեր կարող են վառվել մեկ մոմից և մոմի կյանքը չի կարճանա: Երջանկությունը, նույնպես, կիսվելով չի պակասի:
Դու կարող ես թույնը ձեռքիդ մեջ պահել մինչև վերք ստանալը: Թույնը չի հարձակվում նրանց, ովքեր վերքեր չունեն: Չկա չարություն մեկի համար, ով չար չէ:
Նույնիսկ խելացի մարդը կհիմարանա առանց ինքնակատարելագործման:
Հազարավոր դատարկ բառերից ավելի լավն է այն մեկ բառը, որ խաղաղություն է բերում:
Ջրանցք կառուցողները փոխում են գետերի հուները, աղեղնավորները նետով խոցում են թիրախին, գորգագործները ճկում են փայտը իրենց ցանկությամբ, սակայն իմաստուն մարդը ենթարկեցնում է ինքն իրեն:
Նվաճիր ինքդ քեզ և դու հազարավոր ճակատամարտեր կհաղթես:










