«Թղթե տունը» հայտնի սերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը Հայաստանում է: Բոգոտային մարմնավորող մեր հայրենակիցն առաջին անգամ է հայրենիքում, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանեց, որ շատ ջերմ ընդունելության է արժանացել: Դերասանը այստեղ է «Փիփլ Օֆ Ար» փրոդաքշն ընկերության՝ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահման համար, որի ռեժիսորը «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակակիր ամերիկահայ Մայքլ Գուրջյանն է:

Իսպանահայ հայտնի դերասանն առաջին անգամ է, որ համագործակցում է հայերի հետ։ Հայ-ամերիկյան այս համատեղ աշխատանքն իրականացվել է պրոդյուսերներ Արման Նշանյանի, Մայքլ Գուրջյանի, Պատրիկ Մալխասյանի, Սոլ Թրայոնի, գործադիր պրոդյուսեր Վարդան Բարսումյանի և համա-պրոդյուսեր Անի Որսկանյանի երկարատև աշխատանքների արդյունքում։ Ֆիլմին աջակցել է նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ Ազգային Կինոկենտրոնը։

«Երբ կարդացի սցենարը, միանգամից գործակալիս հայտնեցի, որ անպայման նկարահանվեմ: Սա միայն հայերի մասին պատմություն չէ, այն հետաքրքիր կլինի նաև օտարազգիներին, թեպետ գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, սակայն իրադարձությունները կարող են հետաքրքրել բոլորին՝ անկախ ազգությունից: Սցենարը կարդալուց հետո անմիջապես Մայքլ Գուրջյանի հետ կապվելու ցանկություն ունեցա, սա ես արել եմ ոչ թե գումարի համար, այլ ազգությամբ հայ հորս համար: Կարծում եմ, որ նա կհապարտանար այս դերի համար»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։










