«Քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ»․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը


«Քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ»․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը
Հուլիս 12 18:53 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա սպորտային կերպարում։ Նա կրում է սեւ երանգի բլուզ, ջինսե պատառոտված ջինսե տաբատ, կարմիր գույնի սպորտային կեշիկներ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Տաթեւիկը գրել է․ «Հիմա․․․ քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ... հոգու խաղաղություն, մտքի խաղաղություն․․․)»։